ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Հեյկո Մաաս. «Հյուսիսային հոսք-2»-ը կկառուցվի մինչև վերջ

Հեյկո Մաաս. «Հյուսիսային հոսք-2»-ը կկառուցվի մինչև վերջ
18.10.2020 | 22:03

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND)-ին հարցազրույցում հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը կկառուցվի մինչ վերջ: «Ես ելակետ եմ ընդունում, որ «Հյուսիսային հոսք-2»-ը կկառուցվի մինչև վերջ: Հարց Է, թե երբ»՝ ասել է նա: Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից նախագծի քննադատությանը՝ Մաասը նշել Է. «Մեր Էներգետիկական քաղաքականության և Էներգամատակարարման մասին մենք որոշումներ ենք ընդունում այստեղ՝ Եվրոպայում»: Մաասը նաև հայտարարել Է, որ Գերմանիան մտադիր չԷ հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի միջադեպից հետո, քանի որ Մոսկվան անհրաժեշտ Է տարածաշրջնային հակամարտությունների կարգավորման համար:

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ